Հովհաննես Թումանյան

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

                                                          

Լևոն- Զավեն Սյուրմելյան 

220px-Սյուրմելյան1Վիլյամ Սարոյանը գրել է. «Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է և անսեթևեթ, ջերմ ու սրամիտ, և միևնույն ժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով: Չեմ պատկերացնում մի մարդ, ով հիասթափվի այս գրքից: Այն պարունակում է լավագույն էջերը, որ երբևէ կարդացել եմ»:

  Լևոն- Զավեն Սյուրմելյանը մեկն էր այն բազում հայ երեխաներից, որոնք խաղի բերին  թշնամուն  և չմեռան: Նա եկավ Ամերիկա և սկսեց նորոգել իր ավերված առասպելը: